News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տվյալ պահին ՀՀ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող որեւէ ձեռնարկության հարկային վարքագիծը չի հետաքննում։ Այս մասին նոյեմբերի 7-ին Կենտրոնական Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում BEPS զանգվածային համակարգի իրացման IV տարածաշրջանային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։  

Պատասխանելով Արմեն Ավետիսյանի անօրինական գործողությունների մասին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վերջերս տարածված տեսանյութի մասին ակնարկին, նա ասաց․ «ԱԱԾ-ն իր օպերատիվ տեղեկատվությունը մշակելուց հետո անցկացրել է արդեն հայտնի հասարակական միջոցառումները։ Իսկ ՊԵԿ-ը, ամեն դեպքում հիմա, Արմեն Ավետիսյանի ընկերությունների հետ կապված գործեր չի հետաքննում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԱԱԾ Քննչական վարչությունը Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի հանդեպ քրեական գործ էր հարուցել՝ անօրինական ձեռնարկատիրական գործունեության եւ փողերի լվացման կասկածանքով։ ԱԱԾ-ի տվյալներով՝ նա խարդախությունների եւ օֆշորային ընկերությունների միջոցով նախաձեռնել եւ ֆինանսավորել է Երեւանում եւ Ծաղկաձորում «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը։ Մինչ այդ ԱԱԾ-ն տարածել էր տեսանյութ, որում խոսվում էր Արմեն Ավետիսյանի անօրինական գործողությունների մասին։ Տեսանյութում ակնարկ կա նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ