News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրները ակտիվորեն կհամագործակցեն նորարարությունների ոլորտում։ Յուրաքանչյուր երկիր ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը, որոնց ճիշտ օգտագործումը կարող է արագորեն եւ արդյունավետորեն զարգացնել նորարարությունների ոլորտն այս բոլոր երկրներում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն»-ի տնօրեն Գեւորգ Վարդանյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի ուժեղ կողմը «լավ խելքերն» են՝ լավ գաղափարներով մեծ թվով մարդիկ կան։ Թույլ կողմը՝ հետաքրքիր նախագծերը շուկա հանելու եւ այդ նպատակով ֆինանսավորում գտնելու համար անհրաժեշտ սարքավորումների եւ նորարարական ենթակառուցվածքների անբավարարությունն է։

Այսօր, նոյեմբերի 7-ին, ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հավաքվել են Երեւանում, որպեսզի կլոր սեղանի շուրջ քննարկեն դեռեւս 2011թ․ մեկնարկած «ԱՊՀ մասնակից-երկրների համագործակցության միջպետական ծրագրերի» շրջանակներում համագործակցության հեռանկարները։

«Մենք քննարկում ենք առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում նորարարական էկոհամակարգի ստեղծման հնարավորությունը եւ նորարարական ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը»,- նշեց Վարդանյանը։

Իր հերթին «Ներդրումային Ռուսաստան» ՀԿ-ի Համառուսական բարձրագույն խորհրդի անդամ Սերգեյ Իսաեւն ասաց, որ «ԱՊՀ մասնակից-երկրների համագործակցության միջպետական ծրագրերի» շրջանակներում դեռեւս շատ համատեղ ծրագրեր են նախատեսվում, որոնցից մեկը վերաբերում է գիտական սարքավորումների համատեղ օգտագործմանը։ Այս ծրագրի շնորհիվ գիտնականներն ու նորարարները անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել այլ երկրների սարքավորումները, եւ ամեն մի երկիր ստիպված չի լինի իր լաբորատորիաների համար թանկարժեք սարքավորումներ գնել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական հաքերները երեկ կոտրել են krtadarak.am կայքի էջը եւ տեղադրել Թուրքիայի դրոշը. Մարտիրոսյան
Մարտիրոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե անվտանգության հետ կապված ինչ խնդիր է եղել կայքի հետ կապված…
ԲՏԱ նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում ենք. Amazon web services-ի ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին...
Yandex Go-ն «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով 3 միլիոն դրամ կփոխանցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին
Որքան երկար երթուղի և շատ ուղևորություն, այնքան մեծ ներդրում...
ICANN. Բևեռացվող աշխարհաքաղաքականությունը կարող է սկսել քայքայել ինտերնետի հիմքերը
Շատ կարևոր է տարբերակել, թե երկրներն ինչ են որոշում անել բովանդակության վերահսկողության, այլ ոչ թե տեխնիկական ենթակառուցվածքի հետ
Truth Social մայր ընկերությունը դատի է տվել 20 ԶԼՄ-ների՝ պահանջելով 1,5 մլրդ դոլարի փոխհատուցում
Ընկերությունը փոխհատուցում է պահանջում...
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա (ֆոտո)
Մենք մեծագույն հպարտությամբ ենք հետևում, թե ինչպես են խաղային տեխնոլոգիաները հետաքրքրություն առաջացնում երեխաների և դեռահասների շրջանում...
Ամենաշատ