News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանի Դաշնությունը ստիպված են կրճատել նավթի հանքարդյունահանման ծավալներն այն բանից հետո, երբ այդ հարցով գործարքի կուրսի փոփոխման նրանց ծրագրերը անհաջողության մատնվեցին։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Կազեմպուր Արդեբիլին։ Նա նշել է, որ նավթի հանքարդյունահանման ծավալների կրճատումը կարող է հասնել օրական ավելի քան 1 միլիոն բարելի։

«Նրանք փոխել են շուկայի բալանսը։ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը ավելացրել են արտադրությունը, իսկ գները 15 դոլարով նվազել են։ Այս երկուսը պետք է կրճատեն նավթի հանքարդյունահանումը»,- նշել է նա։

Ըստ պատվիրակների՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը առաջիկա հանգստյան օրերին Աբու Դաբիում կքննարկի 2019թ․ համար նավթի արտադրության կրճատման հնարավորությունը։

Նավթի գների նվազեցումը վնաս է հասցրել Նավթ արտահանող երկրների կազմակերպության մյուս անդամներին, որոնք չեն կարողացել մեծացնել առաջարկությունը այն ծավալով, ինչքանով դա արել են Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը՝ ասել է Կազեմպուրը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ