News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը ձգտում է համատարած հայտարարագրման եւ հարկային տեսուչի ինստիտուտը հարկային հայտարարագրման ինստիտուտով փոխարինելուն։ Այս մասին նոյեմբերի 7-ին Կենտրոնական Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում BEPS (Հարկային/հարկվող բազայի լվացումը եւ եկամուտ/շահույթի ազատումը հարկումից) զանգվածային համակարգի իրացման IV տարածաշրջանային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքերով՝ կուտակային ID-քարտերը որպես վերոնշյալ խնդրի լուծումն են։ «Եթե ուզում ենք, օրինակ, հայտարարագրված եկամուտների համար սահմանված հարկերի նվազում կամ վերադարձ ստանալ՝ կոմունալ եւ այլ ծախսերը փոխհատուցելու համար, մենք պետք է մտածենք, թե որ համակարգն է համապատասխանում գնումների նույնականացման համար։ Եթե այս առաջարկությունը հասարակությանը դուր չգա, մենք ID-քարտերը չենք օգտագործի, կսահմանափակվենք տարեկան հայտարարագրի հիման վրա հարկերի գանձումով»,- ասաց Անանյանը։

Ի՞նչ խնդիրներ են լուծում կուտակային ID-քարտերը։ ՊԵԿ ղեկավարն ասաց, որ դրանք թույլ կտան հարկեր գանձել նաեւ այն եկամուտներից, որոնք արտահայտված չեն, իսկ ID-քարտով գնումները տարեկան 3 տոկոս վերադարձի հնարավորություն կտան։ Այժմ դեռեւս քննարկվում է՝ գնումներից վերադարձ կլինի, թե ոչ։ Ինչպես նաեւ, քաղաքացիները ակտիվորեն կպահանջեն մանրածախ առեւտրի գրանցում (ՀԴՄ կտրոններ), իսկ հարկային ծառայությունը կկարողանա տեսնել առեւտրի կետերի իրական շրջանառությունը։

Կարո՞ղ են արդյոք հարկառուները քաղաքացիների ծախսերով հայտնաբերել «թաքնված միլիոնատերերին»։ Անանյանի խոսքերով՝ նման խնդիր դեռեւս դրված չէ։ «Սակայն ապագայում՝ անպայման։ Եթե մարդը տարեկան մեկ միլիոն դրամ է ստանում, բայց տեսնում ենք, որ հինգ միլիոն է ծախսում, հարկայինը, բնականաբար, կհարցնի նրան «Էլի ի՞նչ եկամուտներ ունեք»։ Ուրիշ բան, որ եթե քաղաքացին ուզում է թաքցնել իր եկամուտները։ Որպես մարդ՝ ես նրան կհասկանամ, որպես հարկային կառավարիչ՝ ոչ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։

«Անկախ այն բանից՝ ուզում են արդյոք ստանալ կուտակումներ, թե ոչ, Հայաստանի բոլոր քաղաքացիների եկամուտները պետք է հայտարարագրվեն»,- հավելեց նա։

Ավելի վաղ ՊԵԿ-ը հանդես էր եկել ID-քարտերը որպես կուտակային քարտեր օգտագործելու առաջարկությամբ։ Գնումներ կատարելով՝ քաղաքացիները կարող են ներկայացնել ID-քարտերը, որոնց միջոցով նրանց հարկային հաշվին գնումներից տոկոսներ կնստեն։ Կուտակված գումարը միայն տարեվերջին հնարավոր կլինի կանխիկացնել։ Առաջին տարին հարկայինը ծրագրում է վերադարձնել 1 տոկոսը, երկրորդ տարին՝ 2 տոկոսը, իսկ երրորդ տարվանից սկսած՝ 3 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ