News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Գորիսի» ԲԿ տեղափոխված զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am–ին ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Սամվել Աֆանդյանը։ Նրա խոսքով՝ իրենց մոտ տեղափոխված զինծառայողներից որևէ մեկը վիրահատության չի ենթարկվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Սիսիանի զինվորական հոսպիտալից էլ NEWS.am–ին տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիճակը նույնպես բժիշկները գնահատում են բավարար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7–ին ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Վթարի հետևանքով  բեռնատարի թափքում գտնվող զինծառայողներից 8–ը  տարբեր աստիճանի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ և «Գորիս» բժշկական կենտրոն:

Նշենք, որ վթարի պահին բեռնատարում եղել է 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում:

Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ