News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքներն անվանել է «շատ մեծ հաղթանակ» հանրապետականների համար, որոնք ամրապնդել են Սենատում իրենց դիրքերը, թեեւ դեմոկրատները ութ տարվա մեջ առաջին անգամ ստացել են Ներկայացուցիչների պալատի վերահսկումը՝ տեղեկացնում է Голос Америки-ն։

«Նրանք, ովքեր, աշխատել են ինձ հետ այս անհնարին միջանկյալ ընտրություններում՝ սատարելով որոշակի քաղաքական նախաձեռնություններն եւ սկզբունքները, լավ արդյունքների են հասել, իսկ նրանք, ովքեր դա չեն արել, ստիպված ենք հրաժեշտ տալ։ Երեկվա օրը մեծ հաղթանակ դարձավ, եւ այս ամենը չար ու թշնամական ԶԼՄ-ների ճնշման ներքո»,- գրել է նա Twitter-ում։

Ընտրությունների արդյունքներն առաջիկա երկու տարում խոչընդոտներ կստեղծեն Թրամփի օրենսդրական օրակարգում։ Դեմոկրատները խոստանում են սկսել մի քանի հետաքննություններ՝ կապված ԱՄՆ նախագահի ֆինանսական գործունեության, նրա վարչակազմի քաղաքականության հետ, իսկ Թրամփն էլ խոստացել է, որ Սենատը հետաքննություն կսկսի դեմոկրատների հանդեպ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ