News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է հաջորդ տարի հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը հրավիրած մամուլի ասուլիսում։ Թրամփը նշել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն Փխենյանի ներկայացուցիչների հետ ավելի ուշ կհանդիպի։

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը գոհ է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների զարգացման գործընթացից։ «Մենք կարծում ենք, որ լավ է ընթանում, մենք որեւէ տեղ չենք շտապում․․․ Ես կուզեի հանել պատժամիջոցները, բայց ԿԺԴՀ-ն իր հերթին պետք է պատասխանատու լինի»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ Պետդեպը չեղարկել էր հյուսիսկորեացի պաշտոնյայի հետ Պոմպեոյի հանդիպումը, որը պետք է Նյու Յորքում կայանար։ Նրանք պետք է քննարկեին երկու երկրների ղեկավարների հանդիպման հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ