News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ամուլսարի ոսկին միայն այսօրվա կոպեկները չեն, այլ նաև վաղվա վտանգված օրն է, և Հայաստանը, լինելով փոքր երկիր, իրեն չպետք է թույլ տա մեծ իմպրովիզացիաներ։ Այս մասին տեսաուղերձով ասել է Վարդան Պետրոսյանը՝ միանալով SaveAmulsar արշավին։ Դերասանը կոչ է արել վերանայել մեր կեցվածքն ու պատասխանատվությունը, քանի որ Ամուլսարի խնդիրն առնչվում է Հայաստանի պատմությանը և ճակատագրին։ Նրա խոսքով՝ Աստված մարդուն ու բնությանը ստեղծել է այնպես, որ ապրեն հաշտ՝ իրար սիրելով, փայփայելով, և եթե մարդը բնության հետ ապրում է այդպես՝ փայփայելով բնությունը, սիրելով այն, նա բնությունից ստանում է շատ մեծ պարգևներ։

Հիշեցնենք՝ SaveAmulsar արշավին միանալու համար հայտնիները տեսանկարում են իրենց ուղերձները և տեղադրում համացանցում․ այդպիսի տեսաուղերձներ են հղել Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահե Բերբերյանը, Սեդա Գպրանյան-Մելքոնյանը (Մոնթե Մելքոնյանի կինը) և ուրիշներ։

Տպել
Ամենաշատ