News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը Դոնալդ Թրամփի խնդրանքով հրաժարական է տվել։ Սեշնսը այդ մասին հայտնել է Սպիտակ տանը ուղղված իր նամակում։

Թրամփը Twitter-ում գրել է, որ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես դրվել են արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Մեթյու Ուիթակերի վրա։ «Ուրախ ենք հայտնել, որ Մեթյու Ուիթակերը կդառնա ԱՄՆ նոր գործող գլխավոր դատախազը։ Նա երկրին լավ կծառայի․․․ Մենք շնորհակալ ենք Ջեֆ Սեշնսին ծառայության համար, եւ նրան ամենայն բարիք ենք ցանկանում։ Մշտական փոխարինման մասին ավելի ուշ կհայտնվի»,- գրել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ