News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում միջազգային ուսանողների ստեղծած ամենանորարարական ստարտափ ծրագրերին, որոնց հիմնադիրներից է նաև հայազգի Նուբար Աֆեյանը, անդրադարձել է աշխարհահռչակ Forbes ամսագիրը։

Forbes-ը գրում է, որ ամերիկյան մլրդ․ դոլարանոց ստարտափ ընկերությունների գրեթե մեկ չորրորդը հիմնել են այնպիսի մարդիկ, որոնք ի սկզբանե եկել են ԱՄՆ ուսում ստանալու: Նրանց շնորհիվ յուրաքանչյուր ընկերություն միջինում ստեղծում է 1400 աշխատատեղ, որոնց մեծամասնությունը` հենց ԱՄՆ տարածքում:

Աֆեյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում բիոքիմյական ճարտարագիտության PhD. ծրագիրն ավարտելուց հետո հիմնադրել է PerSeptive Biosystems ընկերությունը: Այնուհետև 1999-ին հիմնադրել է Flagship Ventures-ը (այժմ` Flagship Pinoeering), որի նպատակն էր զարգացնել նոր ընկերություններ: Նուբար Աֆեյանն արդեն հասցրել է ստեղծել ավելի քան 38 ընկերություններ, և ունի 100-ից ավելի պաշտոնական արտոնագրեր:

Աֆեյանի ստեղծած ընկերություններից մեկն էլ Mederna-ն է` հիմնադրված 2009-ին: Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում գործող այս ընկերությունն այժմ $7մլրդ դոլար է գնահատվում, ունի 645 աշխատող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ