News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Օսկար»-ի մրցանակակիր՝ «Սիրո պատմություն» ֆիլմի երաժշտության համար, Կլոդ Լելուշի «Տղամարդը եւ կինը» ֆիլմի երաժշտության հեղինակ Ֆրանսիս Լեն մահացել է Ֆրանսիայում՝ 86 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Խորը կսկիծով իմացա Ֆրենսիս Լեի՝ Նիցցայից հրաշալի երաժշտի եւ երգահանի մահվան մասին։ Մտածում եմ նրա ընտանիքի եւ հարազատների մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Էստրոզին։

Ֆրանսիս Լեն, ով ծնվել է Նիցցայում՝ 1932 թվականին, հռչակվել է ոչ միայն ֆիլմերի համար իր երաժշտությամբ, թեեւ մի քանի տասնյակ սաունդթրեք է գրել։ Նա երաժշտություն է գրել նաեւ երգերի համար, որոնք հետագայում կատարել են Իվ Մոնտանը, Էդիթ Պիաֆը, Միրեյ Մաթյեն, Ֆրենկ Սինատրան եւ բեմում նրանց ոչ պակաս հայտնի գործընկերները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ