News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը սոցիալապես խոցելի ընտանիքների համար գազը 20 տոկոսով նվազեցնելու պատճառով տարեկան կորցնում է շուրջ 1 մլրդ դրամ: Նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում՝ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգի գործունեության, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին, ասաց «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

Այսպես, նրա խոսքով, «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը այս տարվա օգոստոսի 1-ից սկսած սոցիալապես խոցելի ընտանիքների համար եւս 20 տոկոսով նվազեցրել է գազի սակագները եւ նախկին 100 դրամի փոխարեն այն կազմում է 80 դրամ:

«Այսինքն 1000 խորանարդ մետր գազի համար նրանք պետք է 80 հազար դրամ վճարեն: Բնական գազի գնման գինը անգամ չի փոխհատուցվում բնակչության այդ խմբին գազ վաճառելով», - բացատրեց Թադեւոսյանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ բնական գազի միջին սակագինը 1000 խորանարդ մետր գազի համար կազմում է 255 դոլար, նշելով, որ նախկինում հնչած թվերը իրականության հետ որեւէ կապ չունեն:

Թադեւոսյանը բացատրեց, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի  կառուցվածքում ընկերության սպասարկման մնացած գումարը 1000 խորանարդ մետրի համար կազմում է 62,5 դոլար՝  առանց ավելացված արժեքի հարկի:

«Բնական գազի անխուսափելի տեխնոլոգիական կորուստները եւ եւ մեր կարիքները նախկինում նշված արժեքից կրճատելով, մենք կստանանք բնական գազի ներկա մարժան`  50,8 դոլարի չափով», - ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:

Նա նաեւ հավաստիացրեց, որ ընթացիկ սակագնով կատարված ծախսերը հաշվարկվել են կառավարության որոշման եւ համապատասխան նախարարությունների հետ համաձայնեցված նորմերի հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ