News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Նոր, հետհեղափոխական Հայաստանը կրթության ոլորտում նոր մոտեցումների կարիք ունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ կրթության ոլորտում որակապես նոր ցատկ կատարելու համար անհրաժեշտ է այն ներառել գերակա ոլորտների թվում, ինչպես դա արվել է տեղեկատվական տեխնոլոգիաների դեպքում։

«Այսօր շատ է խոսվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման անհրաժեշտության մասին, բայց պետք է հասկանալ, որ առանց կրթության պատշաճ մակարդակի տեխնոլոգիական ոլորտի զարգացման բարձր մակարդակ ապահովել հնարավոր չէ»,–շեշտեց Խաչատրյանը։

Փորձագետի համոզմամբ՝ պետք է հասկանալ, որ միայն ՏՏ ոլորտի զարգացումը ամբողջ բնակչության զբաղվածության խնդիրը չի լուծի, այդ պատճառով պետք է զարգացնել նաեւ կրթության մյուս ճյուղերը։

Սերբ Խաչատրյանի խոսքով՝ կրթության ոլորտում պետք է երկու ուղղությամբ աշխատանքներ տանել. 1) աշխատանք այն մարդկանց հետ, որոնք արդեն աշխատում են այդ ոլորտում, 2) ներգրավվել նորերին, թարմ կադրերի, որոնք ունակ են նորարարությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news