News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիկոլի կուսակցությունը պետք է ուղիղ ժողովրդավարությունը հենց իր մեջ կառուցեր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ 

Քաղաքագետը, մասնավորապես, գրել է.

«Այն, որ Հայաստանում ոչ միայն ուղիղ, այլ առհասարակ ժողովրդավարությունը կայացած չէ, բոլորս գիտենք։ Սակայն ամենա ոչ ժողովրդավարական կառույցներն այն կազմակերպություններն են, որոնց մենք կուսակցություններ ենք կոչում։ Նման ձեւով ենք կոչում, որովհետեւ նրանք որպես այդպիսին են գրանցված եւ որովհետեւ կուսակցությունների մասին օրենքն որեւէ պահանջ այդ իրավակաբանական անձանց առջեւ չի դրել։ Ու ամենադաժանն այն է, որ դրանցից որեւէ մեկը պետք է դառնա իշխանություն եւ մեր ճակատագիրն տնօրինի ու իր ավտորիտար, ոչ ժողովրդավար կառուցվածքը տարածի մեզ վրա։

Այս ամենը մենք գիտեինք, սակայն շատերը հույսեր ունեին, որ Նիկոլ Փաշինյանի «ուղիղ ժողովրդավարության» մասին ելույթներն իրականություն են դառնալու։ Չի կարող ուղիղ ժողովրդավարություն հաստատվել միանգամից ողջ երկրում, այլ առաջին հերթին այդպիսին պետք է դառնան հենց կուսակցությունները։

Նիկոլի կուսակցությունը պետք է այդ ուղիղ ժողովրդավարությունը հենց իր մեջ կառուցեր։ Կուսակցությունների ժողովրդավար լինելու ամենաառաջին պայմանն այն պետք է լիներ, որ այդ կուսակցության նախընտրական ցուցակը կազմվեր կուսակցության բոլոր անդամների մասնակցությամբ, ռեյտինգային կարգով՝ ընտրություններով եւ ցուցակի անդամներն ունենային ելույթներ, տեղի ունենային քաղաքական դեբատներ ու ամենակարեւորը՝ ցուցակում ընդգրված լինելու համար պատասխանատվություն ստանձնեին իրենց կուսակցական ընկերների առջը, այլ ոչ թե դրա համար պարտական լինեին ցուցակ կազմողներին եւ վերջում այդ ցուցակը հաստատող կուսակցության ղեկավիրին։ Անհամ «ցուցակային» համագումար չի եղել, որ գոնե ձեւի համար այն հաստատեին։

Ոչ միայն ուղիղ, այլ սովորական՝ պարզ ժողովրդավարություն չկա այդ կառույցում։ Չի լինելու նաեւ այդ կազմակերպության կողմից կառավարվող երկրում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ