News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նախանձ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չցանկացավ իշխանությունը փոխանցել ժողովրդին եւ չցանկացավ փոխել Սահմանադրությունը: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանի խոսքով, ներկայիս Սահմանադրության պահպանման եւ առանց ընտրական իրավունքի ընդլայնման ժողովրդավարության եւ եւ ժողովրդի իշխանության մասին որեւէ խոսք չի կարող լինել:

«Ինչու՞ Հայաստանի սահմաններից դուրս ապրող քաղաքացիներին ընտրելու իրավունք չի տրվում: Ինչու՞ մինչեւ հիմա հայ ժողովրդի արժանավոր ներկայացուցիչները, մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիություն չունեն եւ իրավունք չունեն մասնակցելու ընտրական գործընթացին», - հարց հնչեցրեց Հայրիկյանը:

Նա նկատեց, որ ինչպես եւ նախկին իշխանությունները, գործող իշխանությունը պատրաստ չէ զոհաբերել իր աթոռները եւ իշխանությունը փոխանցել ժողովրդին:

«Եթե դա այդպես չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանն այժմ վարչապետի պաշտոնակատար չէր լինի: Սահմանադրությամբ նման պաշտոն չկա, կա առաջին փոխնախագահ, ով պետք է փոխարինի վարչապետին»,- ասաց նա:

«Բացի այդ, երկու անգամ խորհրդարանի կողմից չընտրված մարդը, ընդհանրապես որեւէ իրավունք չունի որպես վարչապետ հանդես գալ, նա պետք է թողներ այդ պաշտոնը», - ասաց Հայրիկյանը:

Նա հավելեց, որ դա սահմանադրական նորմերի կոպտագույն խախտում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ