Ճապոնական Իբարակի պրեֆեկտուրայում (Հոնսյու կղզի) Տոկայ բնակավայրի միջուկային օբյեկտում ռադիացիոն աղտոտում է գրանցվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Ճապոնիայի ատոմային էներգիայի գործակալությանը (JAEA)։ Նշվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել պլուտոնիումի վերամշակման օբյեկտում։ Ճառագայթման մակարդակը կազմել է 833 բեքերել։
Ըստ եղած տեղեկությունների՝ ճառագայթումը չորեքշաբթի հերմետիկ կոնտեյների շուրջ նկատել են օբյեկտի աշխատակիցները։ Նշվում է, որ արտահոսքի հնարավոր պատճառը հերմետիկություն ապահովող ռեզինե թանձրացման մաշվածություն է։
Շեշտվում է, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, շրջակա միջավայրին վնաս չի հասցվել։