Քալիֆորնիայում կրակահերթի հետեւանքով առնվազն 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ ոստիկանության սպա։ Այս մասին հայտնել է Վենտուրա շրջանի ոստիկանության կապիտան Գարո Քուրեջյանը։

Ըստ որոշ տվյալների՝ վիրավորվել է նաեւ Վենտուրա շրջանի ոստիկանության շերիֆի տեղակալը, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Միջադեպը տեղի է ունեցել Թաուզենդ Օքս քաղաքի Borderline Bar & Grill բարում տեղական ժամանակով ժամը 23:30–ին։ Հաղորդվում է նաեւ տասնյակ վիրավորների մասին։

Ըստ նախնական տվյալների՝ կրակ բացած անձը չեզոքացվել է։

Քալիֆորնիայի բարերից մեկում կրակոցներ են հնչել, կան զոհեր (վիդեո)

Քալիֆորնիայի բարում կրակ բացած անձին ձերբակալել են