News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես համոզված ասում եմ, որ մենք ռեզերվներ ունենք առանց ընդհանուր բալանսը խախտելու ավելի ցածր սակագին սահմանելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, քննարկման հիմնական իմաստն ու բովանդակությունն այն է, որ պարզենք՝ կա՞ն գազի սակագինը նվազեցնելու ռեզերվներ, թե չկան:

«Շատ բազմաբովանդակ, բազմավեկտոր հարց է դա: Բնականաբար, արտադրողները կամ ծառայություն մատուցողները, ինչպիսին ՀԷՑ-ն է, «Գազպրոմ Արմենիան» է, ինչու ոչ, նաեւ արտադրող կայանները, ՀԱԷԿ-ը, Երեւանի ՋԷԿ-ը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, բոլորն էլ, բնականաբար, պետք է իրենց շահերը պաշտպանեն որպես արտադրողներ ու ծառայություն մատուցողներ, ի վերջո որպես ձեռնարկատիրության սուբյեկտներ:

Բայց մենք որպես պետության օրենսդիր թեւ, ստեղծել ենք գործիք՝ Քննիչ հանձնաժողով, որն աննախադեպ է, եւ թույլ է տալիս քննության առարկա դարձնել սակագնի հարցը: Հիմա մենք քննում ենք, որ վերջնական զեկույց պատրաստենք»,-ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ ցավոք, հնարավոր է, որ մինչեւ այս խորհրդարանի աշխատանքի ավարտը չհասցնեն վերջնական զեկույց պատրաստել:

Միքայել Մելքումյանը նշեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի մասով ունենք միջին սակագին. «Գազի մասով դա այսօր 255 դոլարն է: Սահմանին ստանում ենք 150 դոլար, իսկ վերջնական սպառողին հասնում է 2 անգամ թանկ: Բացի այդ, ունենք սոցիալական խմբեր, որոնց համար գազի սակագինը 139 դրամի փոխարեն 80 դրամ է, ջերմոցների համար սակագինը 100 դրամ է: Այսինքն սակագինը դիվերսիֆիկացված է տարբեր խմբերի համար: Ինչո՞ւ չքննարկել, օրինակ, որ չունենանք երկու սակագին՝ մինչեւ 10 հազար խմ օգտագործողների համար եւ դրանից ավել օգտագործողների համար, այլ լինի մեկ սակագին»,-հարց ուղղեց նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով, եւս 7,5 մլրդ դրամի բեռ «Գազպրոմն» իր վրա վերցրել է, որ միջին աշխատավարձը այնտեղ 227 հազար դրամ է, բայց իրականում 336 հազար դրամ է:

«Եթե մենք ցանկացած համակարգում գնում ենք ծախսերի օպտիմալացման, միանշանակ, հնարավոր են ռեզերվներ գտնել: Գուցե այդ ռեզերվները մեծ չեն, փոքր են, բայց դա հնարավոր է:

Ամեն ինչի մեջ էլ կա եւ քաղաքական բաղադրիչ, եւ տնտեսական: Հայաստանին մատակարարվող գազի ծավալը Ռուսաստանի համար այդքան մեծ ծավալ չի կազմում եւ չենք կարող ասել, որ բիզնես շահն այստեղ դոմինանտ է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ