ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են կալիֆորնիական բարերից մեկում տեղի ունեցած կրակոցների մասին։ Վերջինս դրա վերաբերյալ գրել է իր թվիթերյան էջում՝ հայտնում է Gazeta-ն։
Պետության ղեկավարի խոսքերով՝ դեպքի վայրում գտնվում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
«Ես մանրամասն տեղեկացված եմ Կալիֆորնիայում սարսափելի կրակոցների մասին․․․ Թող Աստված օրհնի զոհվածներին եւ նրանց ընտանիքներին»,- հայտարարել է Թրամփը։
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ դեպքի վայրում գործողության ժամանակ ցուցաբերած արիության համար։