News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը բացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, հայտնում է Sputnik-Ղազախստանը։

Նեղ կազմով հանդիպման սկզբում նա նշել է, որ նստաշրջանի սկզբում կլսեն ՀԱՊԿ քարտուղարության տեղեկությունը, 2018 թվականին Ղազախստանի նախագահության արդյունքները կամփոփվեն, ինչպես նաև կքննարկվեն երկրների հավաքական անվտանգության արդիական հարցեր։

«Օրակարգի հաստատումից հետո առաջարկում եմ մտքեր փոխանակել այբբենական կարգով։ Նեղ կազմով նիստը նախատեսված է 1.5 ժամ, սակայն մենք կարող ենք ավելի արագ ավարտել։ Խնդրում եմ ելույթով հանդես գալ հնարավորինս կանոնակարգի համաձայն»,–ասել է Նազարբաևը։

Նա հավելել է, որ պատվիրակների ելույթներին  հատկացվում է  10 րոպե։ Սակայն, ինչպես ցույց է տալիս միջազգային պրակտիկան, կարելի է նաև 5 րոպեում տեղավորվել, գտնում է նախագահը։

Աշխատանքը կշարունակվի նաև ընդլայնված կազմով լրագրողների ներկայությամբ:

«Ընդլայնված կազմով նիստին նախատեսվում է 1.5 ժամ, սակայն մենք կարող ենք ավելի արագ ավարտել, քանի որ բոլոր հարցերը պատվիրակությունների հետ համաձայնեցված են։ Նիստի ավարտին տեղի կունենա հանդիպում մամուլի հետ։ Եթե դեմ չեք, ապա ես և Վալերի Սեմերիկովը կհանդիպենք լրագրողների հետ»,–հավելել է Նազարբաևը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ