News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Աստանայում է, այստեղ նա մասնակցել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Դրա ավարտից հետո հաստատվեց այն սցենարը, որ փորձում էր կանխել Հայաստանը․ գլխավոր քարտուղարի մանդատը ամենայն հավանականությամբ կանցնի Բելառուսին։ Սա ընդհանուր դիրքրոշում է, որ  փոխանցել է Ղազախստանի նախագահ Նազարբաևը, նրա խոսքով՝ ղեկավարները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից, քանի որ Հայաստանի մանդատին մնում է մեկ տարի, և հայաստանցի պաշտոնյան նույնիսկ չի հասցնի շրջել երկրներով։ Սակայն թե ով է փոխարինելու Խաչատուրովին, դեռ որոշում չկա․ այն կկայացվի դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում։

Բաղրամյան 26-ը դարձյալ կլինի պետության առաջին հասցեն․ նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ից Բաղրամյան 26 տեղափոխելու օրինագիծն այսօր հաստատել է կառավարությունը։ Սա մի առաջարկն էր այն փաթեթից, որ ընդլայնում է նախագահի լիազրությունները․ մյուսները որոշվեց ևս մեկ անգամ քննարկել։

Տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ,  երեկվա ողբերգական վթարի պատճառներին անդրադառնալով՝ ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Այլ տեղեկություն նա չի ցանկացել տալ՝ նշելով, որ զուգահեռ ընթանում են ծառայողական քննություն և նախաքննություն։

Անցակետերում կուտակված աջ ղեկով մեքենաներ Հայաստան մտնելու շանս ունեն՝ երեք տարբերակով․ տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը այսօր թվարկել է դրանք՝  աջերը հնարավոր է ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց կամ տարանցիկ ճանապարհով, այսինքն՝ տարանցել Հայաստանով դեպի ցանկացած երկիր, և երրորդը՝ մեկ տարում վերասարքավորել՝ աջ ղեկը փոխելով ձախի։

ԱԻՄ-ը կմասնակցի արտահերթին աննախադեպ ցուցակով՝ առանց Պարույր Հայրիկյանի։ ԱԻՄ ղեկավարը նշել է, որ չնայած ընտրությունները հակաժողովրդավարական կլինեն, քաղաքական ուժը պետք է մասնակցի երկրի բոլոր կարեւոր ընտրություններին: Իսկ ժողովրդավարական չեն լինի, քանի որ Փաշինյանը չի կատարել այն, ինչ խոստացել էր․ կառավարության ծրագրում նշել էին, որ նոր օրենսգրքով պիտի արտահերթ անեն, օրենսգիրքը չհաստատվեց, արտահերթը մնաց ուժի մեջ, որովհետև, ըստ Հայրիկյանի, այդպես ցանկացավ Քաջ Նազարը։

ԱԺՄ-ն փոշմանել է, չի մասնակցի ընտրություններին․ պատճառը շուտափույթ դեկտեմբերն է, որն, ըստ կուսակցության, պետական եւ ազգային շահով չհիմնավորված որոշում էր։ ԱԺՄ-ն հայտարարել է, որ իրենք, ինչպես և մի շարք այլ կուսակցութուններ, պատրաստ չեն եւ չեն ցանկանում մտնել պարտադրված խաղի մեջ:

Իշխանությունը խաղաղ զիջած ՀՀԿ-ն փոխարենն ի՞նչ ստացավ․ նորերի անհամարժեք քայլերից է դժգոհել Վիգեն Սարգյսանը, ըստ նրա, իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը չպետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպար կերտելը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը: Այլապես ապագայի կառավարություններն ամեն գնով կկառչեն իշխանությունից` հիշեցնելով իրենց օրինակը և համարելով, որ իշխանափոխությունն ինքնասպանություն է, ոչ թե բնականոն գործընթաց,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Ընտրարացուցակների ինտրիգը սրվում է նոր սկանդալային անուններով, Քաղացիական պայմանագրի ցուցակում, ըստ մամուլի, տեղ կունենան քրեական հեղինակություն Տույի քույրը և հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Քաջիկը։ Այս լուրերը Արայիկ Հարությունյանը կամ չէր լսել, կամ չմեկնաբանեց՝ պահելով ցուցակի գաղտնիքը, միայն կրկնեց, որ ցուցակը մեզ դուր կգա։

Ծննդյան օրվա շնորհավորանքներն ու բարեմաղթնանքները Էդվարդ Շարմազանովին ստիպել են լուրջ մտածել ֆեյսբուքում գրանցվելու մասին։ Նա «լայվով» շնորհակալություն է հայտնել ջերմ բառերի համար, հազարապատիկը մաղթել և հուսադրել, որ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ Հայկը, ասել է, չի կարող պարտվել Բելին։

Կալիֆոռնիայի Թաուզենդ Օքս քաղաքում անհայտ անձը մտել է բար և կրակ բացել մարդկանց վրա։ Առնվազն 6 մարդ է զոհվել, նաև՝ ոստիկանության սպա։ Այս մասին հայտնել է Վենտուրա շրջանի ոստիկանության կապիտան Գարո Քուրեջյանը։ Ըստ որոշ տվյալների՝ վիրավորվել է նաեւ ոստիկանության շերիֆի տեղակալը, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Սպանդ իրականացրած հրաձիգը նույնպես սպանվել է։

Օրենքով գող Մեհրաբ Քալաշովին Նուբարաշենից բերման են ենթարկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները։ Քալաշովին փնտրում են Ֆրանսիայի իրավապահները, նա այնտեղ մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացում, կազմակերպված հանցագործության աջակցում։

Դոլարի փոխարժեքը կրկին աճել է՝  կազմելով 487 դրամ, եվրոյի և բրիտանական ֆունտի փոխարժեքը ընդհակառակը նվազել է, եվրոն 556 դրամ է, ֆունտը՝ 639, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 35 դրա։

Հայաստանում նոյեմբերի 8-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ եւ մառախուղ: Նոյեմբերի 9-ին կլինի առանց տեղումների եղանակ: Նույնը սպասվում է նաև Երեւանում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ