News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական առաջատար ձեռներեցների խումբը կոչ է արել հանրաքվե անցկացնել, որպեսզի որոշեն դուրս գալ արդյոք ԵՄ-ից այն պայմաններով, որ ակնկալում է հասնել Թերեզա Մեյը, թե մնալ աշխարհի խոշորագույն առեւտրային կազմակերպությունում՝ տեղեկացնում է Reuters-ը։

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն (2019թ․ մարտի 29) 5 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, եւ Լոնդոնի ու Բրյուսելի միջեւ համաձայնագիրը 95 տոկոսով պատրաստ է, սակայն պաշտոնյաներն առաջվա պես վիճում են ԵՄ անդամ Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորության կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի ճակատագրի մասին։

Խոշորագույն ընկերությունների գործող եւ նախկին ղեկավարները, այդ թվում Worldpay վճարային ընկերության նախագահ Մայքլ Ռեյքը, Sainsbury’s սուպերմարկետների ցանցի նախկին ղեկավար Ջասթին Քինգը եւ Cobra Beer գարեջրային ընկերության հիմնադիր Կարան Բելիմորիան կոչ են արել կրկին համազգային քվեարկություն անցկացնել։

2016թ․ հունիսին կայացած հանրաքվեում 17,4 մլն ընտրողներ կամ 51,9 տոկոսը քվեարկել էին ԵՄ-ից դուրս գալու օգտին՝ այն դեպքում երբ 16,1 միլիոնը կամ 48,1 տոկոսը ցանկացել էին, որ երկիրն անդամակցի ԵՄ-ին։ Վարչապետ Թերեզա Մեյը բազմիցս ասել է, որ կրկնակի հանրաքվե չի լինելու։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ