News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրամիության որեւէ երկիր 30 տարի հետո չի լինի «Մեծ յոթնյակում» (G7՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա)՝ տնտեսապես ամենազարգացած երկրների միությունում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Քլոդ Յունկերը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Առաջիկա տասնամյակներում մենք կկորցնենք տնտեսական կշիռը։ Ներկայում համաշխարհային տնտեսության մեջ ԵՄ ՀՆԱ-ի մասնաբաժինը մոտ 22-23 տոկոս է, տասը տարուց այն կնվազի մինչեւ 15-17 տոկոս։ 30 տարի հետո ԵՄ անդամ որեւէ երկիր «Մեծ յոթնյակում» չի լինի»,- հինգշաբթի հայտարարել է Յունկերը։

Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն «իր կշիռը կորցնում է ժողովրդագրական տեսանկյունից»։ Ըստ նրա՝ «այս հարյուրամյակի վերջին ԵՄ բնակչությունը կկազմի 10 մլրդ-ի (աշխարհի բնակչությունը) 4 տոկոսը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ