News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սինհուա» լրատվական գործակալությունը եւ չինական Sogou համացանցային ընկերությունը ներկայացրել են արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված առաջին թվային հեռուստահաղորդավարին: Հինգշաբթի Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ շնորհանդեսը տեղի է ունեցել Ուչժեն քաղաքում անցկացված համացանցի կառավարման 5-րդ համաշխարհային համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մշակողների պարզաբանմամբ՝ բավական է ծրագիր ներբեռնել ողջ մարդու մասնակցությամբ տեսանյութ, որից հետո արհեստական ինտելեկտը ինքնուրույն վերլուծում է նրա միմիկան, խոսելու եղանակը, ժեստերը, ինչպես նաեւ ձայնը եւ զգացումները: Այնուհետեւ այս տեսանյութի հիման վրա կստեղծվի թվային մոդելը, որը հոլոգրամի տեսքով կարելի է օգտագործել հեռուստահաղորդում պատրաստելիս: Այսպիսի թվային լրագրողի համար անհրաժեշտ է եթերի նկարահանումից առաջ միայն պատրաստի տեքստը ներբեռնել, որից հետո հոլոգրամը ինքն այն կկարդա մարդու կամ ընտրված ցանկացած ձայնով՝ այդ ընթացքում պատճենելով «նախնական» իրական կերպարի ժեստերն ու միմիկան:

Ծրագրի պրեմիերայի համար ընտրվել էր չինացի հայտնի հեռուստահաղորդավար Ցյու Հաոյի կերպարը: Շնորհանդեսի ժամանակ նրա հոլոգրաֆիական «կրկնակը» ինքնուրույն պատմել է տեխնոլոգիայի հեղինակների եւ դրա առանձնահատկությունների մասին:

Մշակողները նշում են, որ այսպիսի «արհեստական» հեռուստահաղորդավարները կարող են 24 ժամ աշխատել եւ առանց հանգստյան օրերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 61-րդ տեղն է զբաղեցրել մամուլի ազատության ամենամյա վարկանիշում՝ բարելավելով ցուցանիշը
Նոր կառավարությունը պետք է փորձի վերականգնել այն հնարավորությունները, որոնք բաց էին թողնվել թվային հեռուստատեսության անցման ժամանակ, ինչը պարադոքսալ կերպով սահմափակել է մարզային ալիքների քանակը...
Հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ումից է ստանում իր համար կարեւոր տեղեկությունները. Բորիս Նավասարդյան
Շատ լավ հիշում ենք, որ, երբ Հայաստանում նոր իշխանություններ էին գալիս, անմիջապես վերաբաշխում էր տեղի ունենում լրատվական դաշտում...
Սուդանում չեղարկել են ԶԼՄ-ների գրաքննությունը եւ հիմնական ազատություններն արգելող օրենքը
Սուդանի Ռազմական խորհուրդը չեղարկել է հիմնական ազատությունները սահմանափակող օրենքները...
Ջերեմի Հանթն ու Ամալ Քլունին արշավ են սկսել ԶԼՄ-ների ազատության համար
Հանթի խոսքերով՝ ժողովրդավարական երկրները պետք է միավորվեն իրենց աշխատանքը կատարող լրագրողների սպանությունները, կալանքն ու ձերբակալությունն արգելելու նպատակով…
Քննչական կոմիտեի գործողություններին պետք է տրվի գնահատական. yerevan.today
Դիմում ենք ՀՀ լրատվամիջոցների խնդիրներով և խոսքի ազատությամբ զբաղվող ու մտահոգ կառույցներին...
Աֆրիկյան երկրներից մեկում արգելափակել են BBC News-ն ու «Ամերիկայի ձայնը»
BBC-ն արգելափակելու պատճառը Բուրունդիում գաղտնի բանտերի եւ դրանցում հալածանքների մասին բրիտանական հեռուստաընկերության վավերագրական ֆիլմն էր…