News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնացի 44-ամյա շեֆ խոհարար Շուջի Նիիտոկմեն հռչակվել է եռացող յուղում  ճաշատեսակը ձեռքով  խառնելու ունակությամբ, հայտնում է Daily Mail-ը: Խոհարարը Ճապոնիայում համարվում է խմորի մեջ ծովամթերքից կամ բանջարեղենից յուղի մեջ տապակվող տեմպուրիի լավագույն պատրաստողը:

Շուջին տեմպուրիի պատրաստմամբ տպավորվել է դեռեւս դեռահաս տարիներին: Նա 20 տարի առաջ ձեռքերը սուզել է եռացող յուղի մեջ՝ համոզվելու համար, որ այն հասել է անհրաժեշտ ջերմաստիճանին: Եվ այդ ժամանակից ի վեր այլեւս ցավ չէր զգում՝ այս գործողությունը կրկնելով ամեն օր: Այդուհանդերձ, խոշոր կտորները շրջելու համար խոհարարն օգտվում է պողպատե ձողերից: Նրան անվանել են «ասբեստե մատներով շեֆ»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ