News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխարհում նոյեմբերի 9-ին նշվում է Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրը: Այն հիմնվել է ռասիզմի դեմ UNITED միջազգային ցանցի նախաձեռնությամբ, որը միավորում է 49 երկրներից ավելի քան 500 կազմակերպությունների։

1938-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում սկսվել էր հրեաների զանգվածային կոտորածը, որը ստացել է «Բյուրեղապակյա գիշեր» կամ «Կոտրված ցուցափեղկերի գիշեր» անվանումը։ Այն հրեաների դեմ Երրորդ ռեյխի ֆիզիկական բռնության առաջին զանգվածային ակցիան էր: Այդ ժամանակ նացիստները սպանել էին ավելի քան 90 մարդու, 30 հազար հրեաներ ուղարկվել էին համակենտրոնացման ճամբարներ: Ամբողջությամբ այրել էին հարյուրավոր սինագոգեր, իսկ հրեաներին պատկանող խանութների հազարավոր ցուցափեղկեր կոտրել էին, որից էլ առաջացել է կոտորածի անվանումը:

1938 թվականի այս իրադարձությունները սկիզբ են դրել Հոլոքոսթին, որի ժամանակ մոտ 6 մլն հրեա է սպանվել։

Ամեն տարի Ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության միջազգային օրը շատ երկրներում կազմակերպվում են նացիզմի, ազգային, ռասայական, մասնավորապես հակասեմիտական հողի վրա ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված թեմատիկ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հանրահավաքներ, ցույցեր ու այլ ակցիաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ