News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մեծապես կարևորում է ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Եվ այդ պատճառով վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգներն այնպիսի բարձրաստիճան պատվիրակների ուղարկեց Հայաստան ու Ադրբեջան, ինչպիսիք են Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը և փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը:

«Միացյալ Նահանգները համաձայն է այն տեսակետին, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ: Ստատուսքվոն անընդունելի է: Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ հանուն տևական ու խաղաղ հանգուցալուծման, որը հիմնված կլինի բոլոր մասնակից երկրների կողմերի համար ընդունելի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա՝ ինչպես նշվում է Հելսնիկյան եզրափակիչ ակտում»,- հայտարարել է Գրեգորի Մակրիսը:

Նա ընդգծել է, որ որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը՝ վերահաստատելով իր ամուր աջակցությունը նրանց աշխատանքին:

Մակրիսը նշել է, որ Վաշինգտոնին ոգևորել են երկու երկրների ղեկավարների ու արտգործնախարարների մակարդակով վերջին կառուցողական շփումները: «Այս շփումները ուղղակի ու դրական դիվիդենտներ են տալիս: Թե՛ երեք համանախագահները, թե՛ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հաղորդել են, որ վերջին երկու ամիսներին շփման գծում և հակամարտությունից տուժած գոտիներում բռնության նվազեցում է նկատվում: Կողմերը պետք է օգտվեն ընձեռնված հնարավորությունից՝ գտնելու ուղիներ հակամարտության կարգավորումն առաջ մղելու համար»,- շեշտել է նա:

Գրեգորի Մակրիսն ընդգծել է, որ համանախագահները  կողմերին առաջարկել են լարվածության թուլացման ու հաղորդակցման բարելավման մի քանի քայլեր, որոնց ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում: Նա համոզմունք է հայտնել, որ արտգործնախարարների միջև հանդիպումները կարող են դրական ազդեցություն գործել առաջարկված միջոցները կյանքի կոչելու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ