News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո սկսված ամերիկյան «ահաբեկչության դեմ պատերազմի» հետեւանքով Իրաքում, Աֆղանստանում եւ Պակիստանում զոհվել է մոտ կես միլիոն մարդ: Այս մասին նշված է Բրաունի համալսարանին առնընթեր Ուոթսոնի միջազգային եւ հասարակական հարցերի ինստիտուտի հետազոտության մեջ, փոխանցում է AFP-ն:

Հետազոտողների կարծիքով՝ զոհվածների թիվը կազմում է 480 հազարից մինչեւ 507 հազար, բայց փաստացի թիվը, հավանաբար, շատ ավելին է:

Զոհվածների թվում են ապստամբները, տեղական ոստիկանության եւ անվտանգության ուժերի աշխատակիցները, քաղաքացիական անձինք եւ ամերիկյան ու դաշնակից զորքերի զինվորականներ:

Զեկույցի հեղինակ Նեթ Քրոուֆորդը չի բացառում, որ զոհվածների թվում, որոնց ԱՄՆ-ն եւ տեղական ուժերը զինյալ են անվանում, կան քաղաքացիական անձինք:

Հետազոտության համաձայն՝ Իրաքում զոհված քաղաքացիական անձանց թիվը տատանվում է՝ 182 272 եւ 204 575, 38 480 մարդ զոհվել է Աֆղանստանում եւ 23 372՝ Պակիստանում: Իրաքում եւ Աֆղանստանում զոհվել է մոտ 7 հազար ամերիկացի զինծառայող:

Հաշվարկի մեջ չեն ներառվել նրանք, ովքեր զոհվել են պատերազմի հետեւանքների պատճառով, օրինակ՝ հիվանդությունների տարածման եւ ենթակառուցվածքների կործանման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ