News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Էջմիածնում բնակվող 57-ամյա Լուսյա Հովհաննիսյանն արդեն երկու ամիս է դստեր և երկու թոռների հետ հայտնվել է դրսում։ Մոտ երկու ամիս առաջ կնոջ տանը փլուզում է եղել. հատակին են թափվել առաստաղի և տանիքի փայտամասերը։

NEWS.am–ի հետ զրույցում կինը պատմեց, որ փլուզման պահին ինքը ներսում է եղել։

«Ներսում էի, դարակը բացեցի, որ կաստրուլյան հանեմ՝ տեսնեմ վերևից ղռռալով թափվեց ներքև․ թոռնիկս ուզում էր ներս գալ, գոռացի՝ հետ գնա, տունը փլվում է»,–պատմեց նա։

Տիկին Լուսյան նշեց, որ փլուզումից հետո դուստրը երեխաների հետ ժամանակավորապես տեղափոխվել է ամուսնու հարազատների տուն, իսկ ինքը հաճախ գիշերում է բարեկամների կամ ծանոթների տանը, երբեմն նաև՝ փլված տանը։

Նա պատմեց, որ բնակարան ստանալու համար 10 տարուց ավելի է հերթագրված է պաշտպանության նախարարությունում, սակայն դեռևս իր հերթը չի հասել։

«Պաշտպանության բոլոր նախարարներին դիմել եմ, ասում են՝ սպասեք ձեր հերթին, հիմա սպասում եմ՝ ընտրություններից հետո նորից դիմեմ»,–ասաց նա։

Նա նշեց, որ վերջերս դիմել է Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանին, որը գրություն է ուղարկել ՊՆ-ին՝ բնակարանի հարցը հնարավորինս արագ լուծելու խնդրանքով։

Տիկին Լուսյան հույս ունի, որ մինչ այդ քաղաքապետարանը կհոգա իր ժամանակավոր կացարանի հարցը, որպեզի ձմռանը բնակվելու տեղ ունենան։

Տպել
Ամենաշատ