News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լորիգ Չարքուդյանը ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքում ընտրվել է Մերիլենդ նահանգի Պատվիրակների պալատի անդամ։

Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի արեւելյան մասնաճյուղի ղեկավար Սթիվ Մեսրոբյանը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Չարքուդյանին։

Չարքուդյանը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքում՝ քաղաքականապես ակտիվ ընտանիքում։ Նա ավելի քան 20 տարի պետական ծառայող է։

Նրա տատն ու պապը, փախչելով Հայոց ցեղասպանությունից, եկել են ԱՄՆ։ Չարքուդյանի ընտանիքը տասնամյակներ շարունակ կապված է եղել Մերիլենդի եւ Մասաչուսեթսի հայ համայնքների հետ։ Նրա հայրը՝ Լեւոն Չարքուդյանը, Մասաչուսեթսի համայնքների գործերով դեպարտամենտի կոմիսար է եղել եւ աշխատել է նահանգապետ Ֆրենսիս Սարջենթայի ղեկավարությամբ, իսկ մայրը՝ Բեթել Բիլեզիկյանը, 1960-ականներին եղել է Քաղաքացիական իրավունքների համար շարժման ակտիվ անդամ, իսկ հիմա աշխատում է Նյուտոնի այգիների եւ հանգստի գոտիների հանձնաժողովում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ