News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է արդարադատության նախարարի պաշտոնում աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոսատայի, Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիսթիի եւ վերաքննիչ դատարանի դատավոր Էդիթ Ջոնսի նշանակման հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության տեղեկություններով՝ մի քանի հանրապետական եւ դեմոկրատ սենատորներ աջակցում են Ակոստայի թեկնածությունը, քանի որ նախկինում արդեն օրենսդիրները նրան հաստատել են նախարարի պաշտոնում: Նրա առավելությունն է համարվում նաեւ այն, որ Կուբայից ներգաղթյալի որդի է: Գործակալությունը նշում է, որ Ակոստան Թրամփի հետ անձնական լավ հարաբերություններ ունի:

Հնարավոր թեկնածուների ցանկում են նաեւ Ֆլորիդայի գլխավոր դատախազ Պամելա Բոնդին եւ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը, որոնք աշխատել են Ջորջ Բուշ ավագի վարչակազմում: Գործակալության աղբյուրները նշում են, որ Թրամփն ում էլ ընտրի, թեկնածուն սենատորներին պետք է խոստանա, որ չի խոչընդոտելու ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի վարած քննությանը: Քննությունը վերաբերում է Ռուսաստանին վերագրվող 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտությանը:

Թրամփը Սեշնսին պաշտոնանկ է արել ԱՄՆ արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի պաշտոնից: «Ձեր խնդրանքով ես հրաժարական եմ ներկայացնում»,- նշված է Սպիտակ տուն ուղարկած Սեշնսի դիմումի տեքստում: Թրամփը հայտարարել էր, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Մեթյու Ուիթքերը: Մինչ այդ նա Սեշնսի աշխատակազմի պետն էր:

Վերջին մի քանի ամիսներին Թրամփը բազմիցս քննադատել էր Սեշնսին: Խիստ դժգոհության գլխավոր պատճառն այն էր, որ հենց Սեշնսն է ընդունել 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության հանգամանքների քննություն անցկացնելու որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ