News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն պարզ է, որ նախկինում ՀՀԿ–ին շոշափելի ձայներ ապահոված «ռեյտինգայինների» մեծ մասը այս անգամ չի առաջադրվելու: Սակայն սա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ «ձեռքները ծալած»՝ զուտ կողքից հետեւելու են ընտրությունների ընթացքին:

Մեր տեղեկություններով, որոշ քաղաքական միավորներ, մասնավորաբար «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններն այս օրերին ակտիվ բանակցությունների մեջ են նրանց հետ՝ տեղերում այդ պատգամավորների աջակցությունը ստանալու համար: Որոշ դեպքերում, ըստ մեր աղբյուրների, կարծես թե համաձայնություններ ձեռք են բերվել: Սակայն այնպես չէ, որ վերոնշյալ «քվեատերերը» այս բանակցություններում որոշակի շահեր չունեն:

Նրանք փորձում են ձեռք բերել երկուստեք շահավետ պայմանավորվածություն: Մեր տվյալներով, ոմանք հատկապես վերոնշյալ կուսակցություններին խիստ գործնական առաջարկություն են արել: Հաշի առնելով, որ ՔՊ–ի ու ԲՀԿ–ի դեպքում անիմաստ ու անհնար է նման պայմանավորվածությունը, իսկ ՀՀԿ–ն որոշել է, այսպես ասած, քաղաքական թիմով գնալ, «քվեատեր» ռեյտինգայիններն առաջարկել են հետեւյալ մեխանիզմը. իրենք կաջակցեն իրենց իսկ «դրած» թեկնածուներին, որոնք ռեյտինգայինով կառաջադրվեն վերը նշված կուսակցությունների տարածքային ցուցակներով, արդյունքում ձայները կգնան այդ կուսակցություններին, իսկ անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում դա շահեկան կլինի եւ՛ իրենց, եւ՛ նշյալ քաղաքական ուժերին:

Ուստի, մեր զրուցակիցներից մեկը կոչ արեց ուշադիր լինել տարածքային ցուցակներին ու չզարմանալ, որ այնտեղ կլինեն տվյալ կուսակցությունների հետ կապ չունեցող մարդիկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի թիմում կադրային սով է. Գուրգեն Եղիազարյան
Փաշինյանը պետք է հասկանա, որ բումերանգով ամեն ինչ վերադառնում է, ինչպես եղավ Սերժ Սարգսյանի դեպքում…
Երկրում պետք է զարգանա պառլամենտարիզմը. «Լուսավոր Հայաստան»
Ամեն դեպքում պետք է հրաժարվել ներկայիս գերվարչապետական համակարգից եւ շարունակել ընթանալ խորհրդարանական հանրապետության կառուցման ուղղությամբ…
Ընդունեք Լենա Նազարյանի ինքնախոստովանությունը. Աշոտյան
Եթե Փաշինյանը որոշեր, որ պիտի իր թեկնածուները հաղթեն, ապա ի՞նչ կերպով կապահովեր այդ հաղթանակը...
«Ընդդիմություն» բառը կարող է վերածվել ծաղրի ու սպառնալիքի. «Լուսավոր Հայաստան»
Մենք չէինք սպասում, որ «ընդդիմություն» բառը կարող է վերածվել ծաղրի, պահանջների եւ որոշ դեպքերում՝ նույնիսկ սպառնալիքի…
«Իմ քայլից» ԱԺ փոխխոսնակը ընդդիմությանը խիստ քննադատության ենթարկեց
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չպետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Գործող իշխանության նկատմամբ ընդդիմության քննադատությունը ոչ բովանդակային էր. «Իմ քայլը»
Նրա համոզմամբ՝ նրանք «դեմ» քվեարկեցին ոչ թե այն պատճառով, որ ծրագիրը վատն էր, այլ քանի որ որպես իրական ընդդիմադիրներ էին գործում...
Ամենաշատ