News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրավապահները ստուգում են Ֆլորիդա նահանգում Սենատի ընտրությունների ժամանակ խարդախության մասին հաղորդումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ վերջին արդյունքների՝ Սենատի ընտրություններում քվեաթերթիկների հաշվարկից հետո Ֆլորիդայի գործող նահանգապետ հանրապետական Ռիկ Սքոթը ստանում է ձայների 50,21 տոկոսը, մինչդեռ դեմոկրատ սենատոր Բիլ Նելսոնը՝ 49,79 տոկոսը: Սակայն պարտված քաղաքական գործիչը պահանջել է ձայների վերահաշվարկ կատարել:

«Իրավապահ մարմինները ստուգում են եւս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ՝ կապված Ֆլորիդայի Բրոուարդ եւ Փալմ Բիչ քաղաքներում խարդախության հետ»,- նշել է Թրամփը իր Twitter-յան էջում:

Ի պատասխան վերահաշվարկի պահանջի՝ ինքը Սքոթն է դիմել իրավապահներին՝ գանգատվելով Բրոուարդ շրջանի ընտրությունների համակարգող Բրենդ Սնայփսի դեմ: Նահանգապետը պնդում է, որ Սնայփսի գրասենյակը դիտավորյալ թաքցրել է  ձայների՝ քվեարկած ընտրողների թվի եւ հաշված քվեաթերթիկների վերահաշվարկի մասին չափազանց կարեւոր տեղեկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ