News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Կուբայի ու Վիետնամի ղեկավարները հայտարարել են  երկու կոմունիստական երկրների միջեւ հարաբերությունները խորացնելու մասին, հայտնում է Associated Press–ը։

Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգը եւ իր կուբացի գործընկեր Միգել Դիաս Կանելը նախօրեին ներկա են եղել առեւտրի ու ֆինանսների հարցերով համաձայնագրի ստորագրմանը։

Մամուլի ասուլիսին Չոնգը նշել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են տնտեսական ու առեւտրային կապերի խորացման ուղիները, ինչպես նաեւ համագործակցությունը այլ ոլորտներում։

Նշվում է, որ Կուբայի նախագահի եռօրյա այցը Վիետնամ ապրիլին պաշտոնը ստանձնելու պահից նրա միջազգային շրջագայության մի մասն է կազմում։

Նա արդեն այցելել է Ռուսաստան, Հյուսիսային Կորեա եւ Չինաստան: Վիետնամից հետո նախագահ Դիաս Կանելը կմեկնի Լաոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news