News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ Տավուշի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչ Ռ. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Որոշման հիմք է հանդիսացել ձեռք բերված ապացույցների բավաար համակցությունն այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժ. Մ.-ի հրաժարականի պահանջով նույն համայնքի բնակիչների կողմից գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող խաղաղ հավաքի ժամանակ նրա որդին՝ Ռ. Մ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հայհոյանքներ հնչեցրել խաղաղ հավաքի մասնակից համագյուղացիների հասցեին, խոչընդոտել խաղաղ հավաքին ազատ մասնակցելու նրանց սահմանադրական իրավունքի իրականացմանը՝ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել:

Բացի այդ, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների կողմից բերման ենթարկվելու ընթացքում, նա ծառայողական պարտականություն­ները կատարող ոստիկանի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ երկու անգամ ոտքով դիտավորյալ հարվածելով  նրան:

2018թ. հոկտեմբերի 6-ին եւ 8-ին, չնայած  պատշաճ կարգով ծանուցված լինելուն, Ռ. Մ.-ն չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ երկրորդ անգամ որեւէ հարգելի պատճառ չնշելով: Հետաքննու­թյան մարմնին հանձնարարվել է բերման ենթարկել նրան, որին ի պատասխան հայտնվել է, որ Ռ. Մ.-ն բացակայում է բնակության վայրից:

Մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, եւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2018թ. հոկտեմբերի 13-ին Ռ. Մ.-ն կամովին ներկայացել է Տավուշի մարզային քննչական վարչություն,  նրան առաջադրվել է  մեղադրանք, որում նա իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալուց: Վարույթն իրականացնող   մարմինը միջնորդություն է հարուցել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ   ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար՝ այն հիմնավորմամբ, որ մեծ է մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու եւ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հավանականությունը:

Դատարանը, թեեւ հիմնավորված է համարել կալանավորումը որպես խափանամն միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն միաժամանակ բավարարել է պաշտպանի՝ Ռ. Մ.-ի նկատմամբ ընտրված «կալանավորում» խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 1մլն ՀՀ դրամը:

2018թ. հոկտեմբերի 16-ին դատախազի կողմից վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացվել՝ բեկանելու Ռ. Մ.-ի նկատմամբ գրավ կիրառելու մասով առաջին ատյանի դատարանի որոշումը  եւ կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմամբ ազատ արձակվելուց հետո՝ փաստական տվյալներ են ստացվել Ռ. Մ.-ի կողմից հնարավոր նոր հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի մի բնակիչ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հոկտեմբերի 18-ին՝ գյուղի համայնքապետարանի մոտ Ռ. Մ.-ն ավտոմքենան վարել է իր ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել:

Համայնքի մեկ այլ բնակիչ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին, Ռ. Մ.-ն, մեքենայով կանգնելով իր տան բակում, հայհոյել է իրեն եւ սպառնացել, որ կսպանի: Երկու հաղորդումների հիման վրա էլ հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է Ռ. Մ.-ի կողմից նշված երկու քաղաքացիներին իրական վտանգ պարունակող սպանության սպառնալիքներ տալու հանգամանքները, ինչի արդյունքում որոշում է կայացվել Ռ. Մ.-ին առաջադրված մեղադրանքը լրացնել նաեւ սպանության սպառնալիք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն­ների կատարման փաստով, եւ  Ռ. Մ.-ին առաջադրվել է նոր մեղադրանք:

2018 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու եւ գրավն անթույլատրելու ճանաչելու մասին:

Նշված դեպքը ակնառու կերպով վերահաստատում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ արտահայտված այն մտահոգությունը, որ չնայած ընդհանուր առմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկայի հաճախակիացման դրական միտումներին, դատարանների կողմից շատ հաճախ այս խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշումները կայացվում են անհի..

Նշված դեպքը ակնառու կերպով վերահաստատում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ արտահայտված այն մտահոգությունը, որ չնայած ընդհանուր առմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկայի հաճախակիացման դրական միտումներին, դատարանների կողմից շատ հաճախ այս խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշումները կայացվում են անհիմն կերպով՝ անտեսելով քննիչի կամ դատախազի ներկայացրած՝ տվյալ փուլում կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու անթույլատրելիությունը հիմնավորող փաստարկները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ