News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Լիբիայում հաջորդ ընտրական գործընթացը պետք է անցնի 2019-ի գարնանը: Այս մասին ՄԱԿ ԱԽ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ  եւ Լիբիայի աջակցության հարցով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Հասան Սալամեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մեր նախորդ հարցման համաձայն, որը ես ստացել եմ այս առավոտյան, 80 տոկոսը (լիբիացիները) պնդում են, որ հնարավորինս շուտ անցկացնեն ընտրությունները», - ասել է Սալամը:

Նա պարզաբանել է, որ «հաջորդ ընտրական գործընթացը պետք է անցկացվի 2019-ի գարնանը»:

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով, լիբիացիների համար ընտրությունները «ազատում են անարդյունավետ եւ ավելի անօրինական իշխանությունից»:

Ինչպես նշում է Սալամեն, ազգային համաժողովը պետք է անցկացվի Լիբիայում 2019 թվականի առաջին շաբաթների ընթացքում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Լիբիայում կայանալիք միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա նոյեմբերի 12-13-ը Իտալիայի Պալերմո քաղաքում, որտեղ կներկայացվի երկրի ներկա իրավիճակը:

Ըստ Սալամեի, «Պալերմոն Լիբիային հնարավորություն կընձեռի ՄԱԿ-ի անդամ երկրներից ավելի գործնական աջակցություն ստանալ»:

«Ես շնորհակալություն եմ հայտնում այն անդամ պետություններին, որոնք արդեն օգնություն են առաջարկել: Լիբիացիներին պետք է  օգնել շրջել էջը, երբ նրանք ստիպված են իրենց պաշտպանելու համար ապավինել զինված խմբերին», - ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսը ՄԱԿ-ում բողոք է հայտնել՝ կապված Թուրքիայի վարքագծի հետ
Նամակում բողոք է արտահատվում Թուրքիայի կողմից օդային երթեւեկության միջազգային կանոնների բազմաթիվ խախտումների դեմ․․․
Սաուդցիները Կիպրոսի հետ մտերմանալու ուղիներ են փնտրում՝ չնայած Թուրքիայի հետ լարվածությանը
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան սատարում է Կիպրոսի ինքնիշխանությունը եւ Կիպրական խնդրի շուրջ ՄԱԿ-ի որոշմանը…
ՄԱԿ-ը Եվրոպայի երկրներին կոչ է արել ընդլայնել փախստականների երեխաների ուսման հնարավորությունները
Եվրոպայում փախստականների երեխաների ուսման հնարավորությունները պետք է ընդլայնվեն...
ՄԱԿ-ը 2019թ. 72 աշխատակից է կորցրել
Ուրբաթ օրը ՄԱԿ-ում տեղի ունեցած արարողության ժամանակ հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ պարտքը կատարելիս զոհված քաղաքացիական, ոստիկանական եւ ռազմական անձնակազմի...
Հյուսիսային Կորեայում շարունակում են գործել քաղբանտարկյալների ճամբարներ. ՄԱԿ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները խախտում են մարդու իրավունքները...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Իրանին կոչ է արել մահապատժի մորատորիում հայտարարել
Զեկույցը տեղեկություններ է պարունակում, որոնք ստացվել են Իրանի կառավարությունից, պետական լրատվամիջոցներից, ՀԿ-ներից, բաց աղբյուրներից եւ…