News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ապաստան հայցողները պարտավոր են ակտիվորեն նպաստել ապաստան տրամադրելու իրենց միջնորդությունների ստուգմանը, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

Գերմանիայի խորհրդարանը համապատասխան օրինագիծը ընդունել է նոյեմբերի 8-ին: Այս որոշմանն աջակցել է իշխող կոալիցիան, ինչպես նաեւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը եւ «Այլընտրանքներ Գերմանիայի համար» կուսակցությունից աջ պոպուլիստները: Ընդ որում՝ Ձախ կուսակցության եւ կանաչների «Միություն-90»-ը դեմ են հանդես եկել:

Մինչեւ հիմա Միգրացիայի եւ փախստականների հարցերով դաշնային գերատեսչության (BAMF) հետ համագործակցության պարտավորությունը վերաբերում էր միայն ապաստան ստանալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս, սակայն ոչ փախստականի կարգավիճակը ճանաչելու մասին արդեն ընդունված որոշման իրավաչափության հետագա ստուգման ժամանակ:

Սակայն ապագայում նույնիսկ նրանք, ովքեր արդեն համապատասխան կարգավիճակ են ստացել, երեք տարվա ընթացքում հնարավոր ստուգումների ժամանակ պետք է ամեն կերպ համագործակցեն իշխանությունների հետ եւ ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Հակառակ դեպքում միգրանտներին կսպառնա դրամական տուգանք կամ բանտարկություն:

Օրենսդրության փոփոխությունից հետո իշխանությունները կկարողանան մանրակրկիտ ստուգել, թե նախապես տրված որոշումներն արդյոք իրավաչափ են: Սա թույլ կտա մեծացնել ապաստան տրամադրելու հետ կապված ընթացակարգերի որակը, կարծում է Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը:

Ընդդիմադիր Ձախ կուսակցության խորհրդարանական խմբակցության ներքին քաղաքականության հարցերով փորձագետ Ուլլա Յելփքեն նորամուծությունը գնահատել է որպես ակնառու բծախնդրություն, որը միգրանտների մեջ անվստահություն կառաջացնի եւ զգալիորեն կմեծացնի միգրացիայի հարցերով գերատեսչության ծանրաբեռնվածությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news