News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որեւէ հարաբերություններ չունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Աjս մասին նա նշել է այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն է իրեն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում, այս պահին ինչ հարաբերություններ ունի նրա հետ, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ցավոք սրտի, վերջին ժամանակներում հարաբերություն չունեմ: Այսինքն հարաբերություն չունեմ, չեմ հանդիպել»:

Հիշեցնենք Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ է ընտրվել ԱԺ հատուկ նիստում, մարտի 2-ին: Նշենք, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ ՀՀ նախագահն ընտրվել է ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ