News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Պետության կողմից աջակցություն ունեցող ցանկացած միջոցառման տոմսերի մի հատված այսուհետ Մշակույթի նախարարությունը կտրամադրի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը թոշակառուներին տրամադրելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար  Լիլիթ Մակունցը։

«Թվաքանակը դեռ ֆիքսված չէ, որովհետեւ սկսվում է դահլիճի նստատեղերի 2,5 տոկոսից մինչեւ 10-20 տոկոսը։ Այսօրվանից սկսվում է ծրագիրը։ Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին ծրագրին ամբողջ Հայաստանում կկարողանա մասնակցել թվով ավելի քան 4000 թոշակառու։ Այսինքն՝ տարվա կտրվածքով յուրաքանչյուր ամիս առնվազն 2000 թոշակառու կարող է այցելել թատրոն կամ համերգասրահ»,-պարզաբանեց Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման համար հավելյալ ռեսուրսներ չեն պահանջվելու պետական բյուջեից․ «Շատ դեպքերում համերգասրահներում ազատ տեղեր են լինում, իսկապես ափսոս է, որ միջոցներ են ծախսվում, բայց արդյունավետությունը 100 տոկոսով չի ապահովվում»,-նկատեց մշակույթի նախարարի պաշտոնակատարը։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս ծրագրով իրենց կհաջողվի փոփոխություն բերել թոշակառուների կյանքում․

«Նրանք, բնականաբար, արժանի են ավելիին, բայց այս պահին մենք մեր հնարավորությունների սահմաններում պատրաստվում ենք իրենց կյանքը փոքր-ինչ ավելի հետաքրքիր դարձնել մեր երկրում»,-նշեց նա՝ շեշտելով կին նախարարների օպերատիվությունն եւ խոստացավ այդ ոլորտում այլ լուծումներ եւս գտնել։

Թանդիլյանը հայտնեց, որ հետագայում նախատեսում են ծրագրում ներառել ներառել նաեւ նպաստառու երեխաների ու զբաղվածության խնդիր ունեցող երիտասարդների՝ նկատելով, որ սա կարող է պետության մեջ համերաշխության մթնոլորտ ստեղծել։ «Հայաստանը չպիտի լինի արտոնյալների պետություն»,-հավելեց նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ