News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ում այսօր նշվեց «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը։ 10-րդ հոբելյանական ծրագրի մասնակիցները ներկայացրեցին իրենց ստաժավորման ընթացքը։ Պաշտոնական արարողությանը հրավիրված էին նրանց մենթորները, Հայաստանի աշխատանքային կենտրոնների ներկայացուցիչները, ինչպես նաեւ  այն աշխատակիցները, ովքեր Beeline են եկել «Երրորդ սերունդ» ծրագրի շնորհիվ։

Ծրագրի մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով ստաժավորման առաջին ամիսներից, ինչպես նաեւ ներկայացրեցին իրենց գաղափարներն ու առաջարկները՝ ընկերությունում ներդնելու համար։ «Երրորդ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին, եւ այդ ընթացքում  Beeline-ում ստաժավորում է անցել 130 ուսանող։ Նրանցից ավելի քան կեսն այսօր Beeline-ի աշխատակիցներ են, շատերը առանցքային պաշտոններ են զբաղեցնում։ Ավելին, ծրագրի մեկ մասնակիցն այժմ աշխատում է խմբի ընկերություններից մեկում՝ Ուկրաինայում։

«Մենք շատ ենք հպարտանում ստաժավորման այս ծրագրի հաջողությամբ, որի շնորհիվ մեր ընկերությունը համալրվում է նպատակասլաց, տաղանդավոր եւ ստեղծագործ երիտասարդներով։ Մենք էլ կարող ենք նրանց որոշ բաներ տալ՝ նրանցից յուրաքանչյուրին մենք առաջարկում ենք ստաժավորման անձնական պլան եւ կցում ենք հատուկ ղեկավար։ Ստաժորները կմասնակցեն մեր ընթացիկ նախագծերին, ինչպես նաեւ կունենան հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց թույլ կտան կիրառել իրենց գիտելիքները եւ աշխատանքային փորձ ձեռք բերել՝ ուսմանը զուգահեռ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսերի ուսանողները (երրորդից սկսած), ովքեր առանձնանում են բարձր առաջադիմությամբ, նպատակասլացությամբ եւ ստեղծագործական մոտեցումներով։ Ստաժավորումն իրականացվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ ՏՏ, մարքեթինգ, իրավաբանական տնօրինություն եւ այլն։ Ծրագրի ավարտին լավագույն ստաժորները Beeline-ում աշխատանքի առաջարկ են ստանում։ «Երրորդ սերունդ» ծրագրի ընդունելությունն ընկերությունում տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ ապրիլից մայիս։ Ուսանողները պետք է համապատասխան դիմումը լրացնեն ընկերության կայքում՝ www.beeline.am։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ