News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուն ցնցված է եղել այն զեկույցից հետո, որում նշվում էր, որ իր փեսացուի մարմինը, հնարավոր է, քիմիկատներով ոչնչացվել է, փոխանցում է Associated Press-ը։

Հինգշաբթի իր թվիթերյան էջում նա գրել է, որ Խաշոգջիին սպանողները զրկել են նրա հարազատներին վերջինիս մարմինը Մեդինայում (Մեքքայից հետո մահմեդականների կրոնական կենտրոնը) թաղելու հնարավորությունից, ինչպես նա էր կամեցել։

Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ