News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը շտապ պետք է նոր ատոմակայան կառուցի: Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը:

Նրա խոսքով, Հայկական ատոմակայանի ռեսուրսները սպառվել են դեռ 2006 թվականին, իսկ այսօր ձեռնարկված բոլոր միջոցները միայն կայանի «կյանքը» երկարաձգելու միջոց են:
«Նոր ատոմակայանի շինարարությունը թույլ կտա պայմաններ ստեղծել արեւային էներգիայի արտադրության համար, որն այսօր աշխարհում էներգետիկայի ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է», - ասաց փորձագետը:
Ինչպես նշեց Վահան Համազասպյանը, դա թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր եւ կազմակերպել արտահանման համար նախատեսված արտադրանքի արտադրություն, որը 30 տոկոսով ավելի էժան կլինի, քան եթե արտադրությունը կազմակերպված լինի ատոմակայանի միջոցով ստացված էներգիայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ