News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից ՓԲ ընկերության հետ կնքել են հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր:

Նշված ընկերության հանքավայրի շահագործման իրավունքը դադարեցվել է` ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունները եւ ՀՀ օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ:

Այնուհետեւ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձիք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հիմք ընդունելով փաստացի ուժը կորցրած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը եւ դրա վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված անհիմն պաշտոնական պարզաբանումը, առանց օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, 2012թ. նոյեմբերի 23-ին նույն հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման իրավունքը տրամադրել են մեկ այլ ՍՊԸ-ի: Նույն օրը վերջինիս տրամադրվել է նաեւ օգտակար հանածոների արդյունահանման թույլատրություն, իսկ 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ լեռնահատկացման ակտ, ինչն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Այսպես, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան հանձնարարագրերի հիման վրա նշված ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնների խախտմամբ 2017թ. դեկտեմբեր ամսին նշված հանքավայրում իրականացվել է 1.330 տոննա հանքաքարի արդյունահանում, որում մետաղների քանակը կազմում է շուրջ  218 մլն դրամի` 11,31 կգ ոսկի, շուրջ 19 մլն դրամի` 84,5 կգ արծաթ եւ շուրջ 15 մլն դրամի` 5,25 տոննա պղինձ: Արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել ընկերության կողմից լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում` էական վնաս պատճառելով ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ