News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը ամերիկյան CNN  հեռուստաալիքի լրագրող Ջիմ Աքոսթային, որը նախկինում զրկվել էր հավատարմագրումից,  մեղադրել է Սպիտակ տանը ստաժոր աշխատող երիտասարդ կնոջ դեմ սեքսուալ ոտնձգությունների մեջ, գրում է DW-ն:

Նոյեմբերի 8-ին Սանդերսը հաղորդել է, որ լրագրողը նախագահ Թրամփի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, «ձեռքերին ազատություն է տվել»:

Որպես ապացույց Սանդերսը Twitter-ի  միկրոբլոգում մամուլի ասուլիսից կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է Սառա Խակաբիի թեթեւ պայքարը Աքոսթայի հետ, երբ նա փորձում է լրագրողից վերցնել խոսափողը: Ըստ Սառայի վարկածի, թղթակիցը մտածված էր դիպչում  կնոջ մարմնին:

Twitter-ի օգտատերերը եւ լրատվամիջոցները Սպիտակ տանը մեղադրել են տեսանյութը կեղծելու մեջ՝ մատնանշելով կադրերի կասկածելի մոնտաժը եւ դրանց անկանոնությանը: Բրիատանական The Independent-ը եկել է այն եզրակացության, որ տեսանյութում վճռորոշ տեսարանի ժամանակ Սանդերսը առավելագույնս երկար ցույց է տալիս նույն կադրը: Բացի այդ օգտատերերը նշել են, որ հոլովակը, ըստ ամենայնի, մոնտաժվել է, ընդ որում՝ ոչ Սպիտակ տան ունեցած կադրերով:

Իր հերթին dpa-ն նշում է, որ իր տրամադրության տակ գտնվող ասուլիսի տեսանյութը դեռ թույլ չի տալիս միանշանակ հայտարարել  մանիպուլյացիայի մասին:

ԱՄՆ առաջնորդի պաշտոնական նստավայրում նոյեմբերի 7-ի մամուլի ասուլիսից հետո  Աքոսթան զրկվել էր Սպիտակ տան հավատարմագրումից: Միջոցառման ժամանակ Դոնալդ Թրամփը վիճել էր նրա հետ:

Մամուլի ասուլիսի ժամանակ Աքոսթան Թրամփին հարց էր ուղղել այն մասին, թե ինչու է նա Մեքսիկայի կողմից, այսպես կոչված, ներգաղթյալների քարավանի սահմանին մոտենալը ներխուժում անվանում եւ այդ թեման նոյեմբերի 6-ի նախօրեին  դարձրել է իր քաղաքական արշավների հիմնական թեման:

«Թույլ տվեք ինձ ղեկավարել երկիրը: Դուք ղեկավարում եք CNN-ը եւ եթե լավ անեիք այդ, վարկանիշները շատ ավելի բարձր կլինեին», - նշել էր Թրամփը:

2016 թվականի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին հարց տալու լրագրողի փորձին ի պատասխան, նախագահը ընդհատել էր նրան եւ ասել.  «Բավական է»: Թրամփի օգնականը փորձել էր լրագրողից խլել խոսափողը, բայց Աքոսթան չէր տվել այն եւ անգամ կարողացել էր ավարտել միտքը:

Թրամփը մինչ այդ ուշադրությունը ուղղել էր մյուս լրագրողին՝ NBC News-ի աշխատակից Փիթեր Հարեթին: Վերջինս պաշտպանել էր գործընկերոջը, որից հետո Թրամփն ասել էր, որ Հարեթի երկրպագուն չէ: Այդ ժամանակ Աքոսթան արդեն առանց խոսափողի հիշեցրել էր վերջին իրադարձությունների մասին, երբ CNN-ը եւ Թրամփի մյուս հակառակորդները փոստով պայթուցիկ սարքեր էին ստացել:

«Նստեք», - բռնկվել էր նախագահը:

«Երբ դուք կեղծ լուրեր եք հաղորդում, իսկ CNN-ը հաճախ է այդպես անում, ազգի թշնամիների նման եք ձեզ պահում», -ասել էր նա եւ Աքոսթային «կոպիտ եւ սարսափելի մարդ»  անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ