News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գալերը, որոնք ապրել են մ․թ․ա․5-1 դարերում, կտրել են հակառակորդների գլուխները եւ հետագայում զմռսել, փոխանցում է «Գազետան»՝ վկայակոչելով Journal of Archaeological Science ամսագրում հրապարակված Գիտական հետազոտությունների ֆրանսիական ազգային կենտրոնի մասնագետների հոդվածը։

Գիտնականները եկել են այսպիսի եզրահանգման՝ վերլուծելով Ֆրանսիայի հարավում գալերի բնակավայր Լյու Քելարի պեղումների ժամանակ հայտնաբերված 11 գանգերը։

11-ից 6 գանգերում դիտերպինոիդներ են հայտնաբերվել (թթվածնային օրգանական նյութ) եւ աբիետինաթթվի մնացորդներ։

Այս նյութերը փշատերեւ ծառերի խեժերի բաղադրիչներն են հանդիսանում: Այսպես գիտնականները հաստատել են հին հունական եւ հին հռոմեական պատմաբանների տեղեկությունները գլուխները զմռսելու գալերի ավանդույթի մասին։

Համաձայն գրավոր տեղեկություննների՝ գալերը դաժան ռազմիկներ էին, նրանք կտրում էին իրենց ամենանշանավոր հակառակորդների գլուխները: Հետագայում գլուխները զմռսում էին մայրու յուղով եւ կապում ձիերի գլուխներին:

Այսպես գալերը վախեցնում էին թշնամիներին։ Նրանք նույնիսկ գլուխը չէին փոխանակում նրա քաշին համարժեք ոսկով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ