News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե մարդիկ տանը նստած սպասեն, թե կառավարությունն ինչ կանի, իրենց խնմդիրները չեն լուծվի: Այս մասին, Աստանայում Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, արդյոք կառավարությունը կարող է հաղթահարել այն ընտանիքի աղքատությունը, եթե այդ ընտանիքի անդամները որեւէ բան չեն անումայդ վիճակը հաղթահարելու համար: Մենք պետք է մարդկանց ցույց տանք եւ ասենք՝ վեր կացեք եւ աշխատեք: Այսօր որտեղ գնում ենք, հին իներցիայով ասում են՝ դե աշխատանք լինի, աշխատենք, հետո պարզվում է 50 մետր այն կողմ թափուր աշխատանք կա եւ սեփականատերն ասում է՝ 4 տարի թափուր տեղ կա եւ ես չեմ կարողանում երկու մարդու ընդունել աշխատանքի, որովհետեւ չեն գալիս: Իսկ ինչի՞ չեն գալիս, որովհետեւ աղքատության նպաստ են ստանում, ու եթե աշխատեն դրանից կզրկվեն, որն ընդամենը 25 հազար դրամ է: Բանը հասել է այնտեղ, որ իրենց կովերին մորթում են, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այսօր ՀՀ-ում աշխատում է 350 հազար մարդ եւ նրանց աշխատանքի արդյունքը բաժանվում է 800 հազար մարդու մեջ: Այդ 800 հազար մարդը 350 հազարից պահանջում ՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացրու: Ոչ ոք չի ասում, որ այս 350 հազար մարդը ճռռում է, ու 800 հազարն ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան: Մեր խնդիրն այն չէ, որ այդ 350 հազար մարդուն այքան քամենք, որ ասեն՝ էլ չենք ուզում, դուք եկեք աշխատեք»:

Նա հայտարարեց, որ ոչ մի քաղաքական ու տնտեսական փոփոխություն չի լինելու, եթե մարդիկ իրենց հեռուստացույցի դիմացի բազկաթողներից վեր չկենան:

«Եթե իմ կարծիքը հարցնեք, «Փարոսի» համակարգն աղետներ է հարուցել Հայաստանում: Մենք անգամ չգիտենք, թե 350 հազար նպաստառուից քանիսն է իրականում նպաստառու: Մենք այսօր քրեական գործեր ունենք հարուցած, կան բացահայտումներ, որ պարզվում է 100-ավոր մարդիկ, երբ «Փարոսի» ղեկավարները, քաղաքապետարանի աշխատողները բացել են ընտրական ցուցակները, անունները վերցրել են, նպաստներ են ստացել այդ մարդկանց անունից: Մարդը կարող է միլիոնատեր է, բայց նրա անունից նպաստներ են ստացել: Մի քրեական գործով միայն մի փոքր քաղաքում 1 մլն դոլարից ավելի վնաս է հասցվել պետությանը»,-հայտարարեց Փաշինյանը եւ կոչ արեց բոլորին աշխատել, քանի որ «պարապ տանը նստելով ոչնչի չենք հասնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ