News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում, նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ Եղվարդի դատարանի դիմաց, բախվել են 16-ամյա Աբգար Կ.-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 35 VZ 970 համարանիշի եւ 23-ամյա Հովսեփ Գ.-ի վարած Volkswagen մակնիշի 34 MA 618 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Volkswagen-ի ուղեւորներ 62-ամյա Մարգարիտ Հ.-ն ու 42-ամյա Թերեզա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով, դեպքի վայրում «ԳԱԶ 3110»-ի վարորդին, ով անչափահաս է եւ չունի անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական, փորձում էին փոխել, սակայն ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին իրական վարորդին։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Volkswagen-ի վարորդն աշխատում է «Սեմուր ընդ Քո» ՍՊԸ-ում՝ որպես հաշվետար, իսկ վիրավորներից Թերեզա Ա.-ն աշխատում է «Սեռավարակների եւ մաշկավեներական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մայրապետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանակով հարվածել էր մի կնոջ
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 18-ին, ժամը 22-ն անց 40-ին ինքնակամ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել...
Կապանում կամրջի մոտ անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն
Նույն օրը, ժամը 20.30-ին, քաղաքացուհին զգալով, որ ցավերը սաստկանում են, դիմել է հիվանդանոց...
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող «Կենտրոնի Կյաժը» իրեն մեղավոր չի ճանաչում
Ամբաստանյալներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց...
Բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել
Նույն օրը Քննչական կոմիտեի Սյունիք մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով...
Էլեկտրոնային սարքով փորձ է արվել բանկոմատներից խոշոր գումար հափշտակել. Մի դեպքում հաջողվել է. մեխանիզմը պարզվել է
Մեղադրանք է առաջադրվել երկու անձի…
Սպանության փորձ՝ Գեղարքունիքում. ՔԿ-ն պարզել է պատճառն ու տեղի ունեցած մանրամասները
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել է եւ հարցաքննվել դեպքի շուրջ...
Ամենաշատ
Partner news