News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի օդային տիրույթում 2014 թվականին «Բոինգ 777» ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքները կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճնշում գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ այդ ողբերգության հետ կապված հարցերի պատասխանները ստանալու համար, փոխանցում է Associated Press-ը։

Twitter-ում հրապարակված նամակում 298 զոհերից 30-ի հարազատները, մասնավորապես, գրում են․ «Մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչ է տեղի ունեցել մեր սիրելիների հետ»։

Երկու երկրների ղեկավարները հանգստյան օրերին կհանդիպեն Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումների շրջանակններում, սակայն երկու առաջնորդների անձնական հանդիպում Փարիզում չի սպասվում։

ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահները նախատեսում են բանակցություններ վարել Արգենտինայում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, այս ամսվա վերջին։

Հիշեցնենք, որ Boeing 777-ի վթարը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 17-ին, Դոնցկի շրջանում՝ կառավարական ուժերի եւ չճանաչված Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ռազմական կազմավորումների միջեւ զինված դիմակայության շրջանում։

Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200ER ինքնաթիռն իրականացնում էր Ամստերդամ- Կուալա Լիմպուր պլանային MH17 չվերթը, սակայն օդ բարձրանալուց 2 ժամ 49 րոպե անց կործանվել է Գրաբովո գյուղի տարածում (Դոնեցկի շրջան)։ Ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք՝ 283 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ, վթարի հետեւանքով զոհվել են։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ինքնաթիռը հրթիռով խոցել են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ