News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 8-ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ դեսպան Մինասյանի պաշտոնավարման տարիներին հայ-վատիկանյան հարաբերությունների առավել ընդլայնմանն ուղղված բեղմնավոր գործունեությանը:

Դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց դիվանագիտական առաքելության ընթացքում Սուրբ Աթոռի դրսեւորած արդյունավետության, ինչպես նաեւ Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած աջակցության եւ ջերմության համար:         

Դեսպան Մինասյանը Ն.Ս. Ֆրանցիսկոսին նվիրեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնած հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների պատմությանը նվիրված գիրքը:

Այս առնչությամբ Միքայել Մինասյանը facebook-ի իր էջում գրել է.

«Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քահանայապետին: Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության եւ ուժի ներքո: Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը: 

Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք եւ սիրեցիք: 

Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ