News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել՝ կապված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարության վերաբերյալ:

Նշենք, որ նախօրեին Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել էր հետեւյալը.

«20 օր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am կայքը հրապարակեց յուր լրագրող Ռաֆեյել Աֆրիկյանի եւ Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել:

Քննչական կոմիտեն այդ դեպքով քր. գործ է հարուցել: Բայց ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով (որպեսզի պարզեր, թե իրականում ինչ է եղել), այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով (փաստացի՝ մեր լրագրողի դեմ):

Անգամ ՀՀԿ-ի 114 տնօրենների ձայնագրության հրապարակման ժամանակ նման բան չէր եղել:

Ավելին, խախտելով օրենքով սահմանված ժամկետները, առ այսօր քր. գործ չի հարուցվել Հրազդանում մեր դիտորդներին խոչընդոտելու ու սպառնալու դեպքով»:

Այս առնչությամբ, Քննչական կոմիտեն ներկայացրել է հետեւյալ պարզաբանումը.

«ՀՀ քննչական կոմիտեն Դ.Իոաննիսյանի հայտարարության կապակցությամբ պարզաբանում է, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնական Հրայր Մելքոնյանը դիմում է հասցեագրել Կոտայքի մարզի դատախազին եւ հայտնել, որ հոկտեմբերի 18-ին համացանցի FIP.am կայքում տեղեկատվություն եւ ձայնագրություն է տեղադրվել, որով իրեն անհայտ անձը, զանգահարել է Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին եւ իր անունից ներկայանալով, սադրել եւ ընտրական օրենսգրքին հակասող առաջարկներ ու պահանջներ է ներկայացրել՝ պահանջելով որոշակի քանակությամբ անձանց մասնակցություն ապահովվել համայնքի ղեկավարի թեկնածու, Սասուն Միքայելյանի որդու` Սեւակի նախընտրական հավաքին, ինչին Տ.Բակլաչյանը համաձայնվել է:  Այնուհետեւ, նշված անձը, խախտելով հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ձայնագրությունը տեղադրել է համացանցում:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Հրայր Մելքոնյանը, Տիգրան Բակլաչյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փաստերի ստուգման բաժնի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանը, թիվ 5 միջնակարգ դպրոցի 20 ուսուցիչներ, ստացվել են Տ.Բակլաչյանի օգտագործած բջջային հեռախոսահամարի ելքային եւ մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, ինչպես նաեւ այլ քննչական եւ դատավարական գործողություններ:

Չնայած այն հանգամանքին, որ քրեական գործ է հարուցվել հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով, սակայն քննության հիմնական առարկան եղել է նաեւ նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հանգամանքը պարզելը, քանի որ հարուցման պահին հնարավոր չարաշահման դեպքով հարուցման համար անհրաժեշտ հիմքերը չեն եղել:

Նախաքննության ընթացքում Ռ. Աֆրիկյանը հայտնել է, որ տեղեկություններ է ստացել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածու Սեւակ Միքայելյանի քարոզարշավին թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի կողմից ուսուցիչներին եւ աշակերտներին ներգրավելու մասին: Այն ստուգելու համար զանգահարել է Տ.Բակլաչյանին եւ ներկայանալով իբրեւ Սասուն Միքայելյանի օգնական, հարցրել է, թե քանի հոգի կարող է ապահովել նախընտրական հանրահավաքին: Տ.Բակլաչյանը հարցրել է, թե քանի հոգի է հարկավոր, ինչին ի պատասխան նշել է, թե 200 հոգի, իսկ տնօրենն առաջարկել է բերել 100 հոգի, այդ թվում 9-րդ դասարանցիները: Այնուհետեւ հարցրել է, թե կեպկաներ ունեն, տնօրենը հայտնել է, որ չունեն:

Այս ամենից հետո, ձայնագրված հեռախոսազրույցը տեղադրել կայքում:

Տ.Բակլաչյանը հայտնելով հեռախոսազանգի մասին` նշել է, որ անակնկալի է եկել հեռախոսազանգից, քանի որ Կոտայքի մարզպետի կողմից բանավոր նախազգուշացվել են զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Հայտնել է նաեւ, որ զանգահարողին հարցրել է, թե արդյոք հանրահավաքը տեղի է ունենալու Երեւանում՝ քաջ գիտակցելով, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածուի քարոզարշավը չի կարող անցկացվել այնտեղ, նույնիսկ, խոսակցությունը երկարացնելով, փորձել է պարզել, թե ով է զանգահարողը:

Տ.Բակլաչյանը հայտնել է նաեւ, որ երբեւէ ուսուցիչներին եւ դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին կամ հանրահավաքներին:

Դպրոցի հարցաքննված 20 ուսուցիչները եւս պնդել են, որ տնօրենը երբեւէ իրենց եւ դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին եւ հանրահավաքներին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչ վերաբերվում է Դ.Իոաննիսյանի հաղորդմանը, որ 21.10.2018թ. ժամը 20:00-ից 20:30-ի սահմաններում Հրազդանի թիվ 26/17 ընտրատեղամասում տեղի է ունեցել դիտորդ Հասմիկ Նավասարդի Միքայելյանի եւ ԶԼՄ ներկայացուցիչ Գոհար Մուշեղի Մանուկյանի լիազորությունների իրականացման խոչընդոտում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը լուսանկարելը արգելելու, նրանց վրա բղավելու եւ ընտրատեղամասից հեռացնելու սպառնալիքի եղանակով, ապա՝ այդ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերով 31.10.2018թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Տպել
Ամենաշատ